Թիթեռի պես ապրեմ/Օրերս արևոտ
02.08.2024 | 19:04
Գտնեմ մի նեղ կածան,
Ետ գնամ մանկություն,
Երբ ծունկ քերծելն անգամ
Կթվար դառնություն...
Երիցուկից պսակ
Դնեմ անհոգ գլխիս,
Գտնեմ անսահման թանկ
Անդորրը խենթ սրտիս...
Աստղերի մեջ փնտրեմ
Իմը, սեփականը,
Զատիկ տեսնեմ, հաշվեմ՝
Քանի տարեկան է...
Թիթեռի պես ապրեմ
Օրերս արևոտ,
Այս կոշտ աշխարհի հետ
Թող մնամ անծանոթ...
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ
Մեկնաբանություններ
ref="hy茫è��å¿™è�®èŒ«è�œèŠ’炉/other" rel="nofollow">Այլ